Գաղտնալսողները կպատժվեն. ԱԱԾ տնօրենը՝ Նիկոլ Փաշինյանի, իր և ՀՔԾ պետի զրույցի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Քննչական կոմիտեում քրեական գործ է ընթանում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Գաղտնալսողները կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն։ Խոսակցությունները մոնտաժված են, դա կապացուցվի նաև փորձաքննությամբ: Ես չեմ ասել որևէ բառ, որից կարող եմ ամաչել: Ընդհակառակը, գաղտնալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է»,- ասել է Վանեցյանը:

Նա նշել է, որ պատիժը կլինի օրենքի ամբողջ խստությամբ։