Շմոլ գազից թունավորում՝ Ստեփանակերտում. 5 մարդ է հոսպիտալացվել 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

շմոլ

Մարտի 22-ին՝ ժամը 00:05-ին, Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարտի 21-ին ժամը 20:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1971 թ. ծնված Վ. Մ.-ն, 1991 թ. ծնված Ա. Մ.-ն, 1971 թ. ծնված Կ. Մ.-ն, 2003 թ. ծնված Ի. Մ.-ն և 1996 թ.ծնված Ա. Մ.-ն։

ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են մարտի 21-ին ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

--00—ԼՄ