Խաչատուր Սուքիասյանն այս օրերին քննարկումներ է ունենում քաղաքական գործիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

քաղաքական

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սուքիասյանի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարությանը։

«Պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ կապված ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հետ, հայտնում եմ. Խաչատուր Սուքիասյանն այս օրերին հանդիպում-քննարկումներ է ունենում քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ հանրությանը տեղեկացնելով կայացված որոշման մասին»,-ասված է հայտարարության մեջ։

--0--ԿԿ