Բոլոր քրիստոնյաները պետք է պատասխանատվություն զգան Հայաստանի ճակատագրի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

պատմաբան

Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնեական երկիրն է, և այդ պատճառով բոլոր քրիստոնյաները պետք է պատասխանատվություն զգան նրա ճակատագրի համար: Այս մասին Ռուսաստանի հայերի միության կազմակերպած «Ցեղասպանությունն ու Առաջին աշխարահամարտը. միջազգային պայմանագրեր.պատմական զուգահեռներ» խորագրով միջոցառման ժամանակ ասել է ռուս պատմաբան Նատալյա Նարոչնիցկայան։

«100 տարին մեկ՝ միջազգային հարաբերությունների որոշակի խախտման ժամանակ, Թուրքիայի մոտ ակնհայտ գայթակղություն է ի հայտ գալիս վերականգնելու իր աշխարհաքաղաքական դիրքերը»,- նշել է պատմաբանը:

Նարոչնիցկայան հավելել է, որ Թուրքիան այսօր, ինչպես և հարյուր տարի առաջ փորձում է իր վերահսկողության տիրույթ ներքաշել նաև Ռուսաստանի և հարևան պետությունների տարածքները, և իհարկե, իր ուժերն ուղղել իր թշնամուն ճնշելուն:

--00—ՄՀ