Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջատար է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Իրենց մասնագիտական գործունեության պատճառով լրագրողներին ամենից հաճախ բանտ նետող երկիրը Թուրքիան է։ Այս մասին հայտնի  է դարձել ամերիկյան «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) կողմից դեկտեմբերի 13-ին հրապարակված զեկույցից։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

2018թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ մասնագիտական գործունեության պատճառով բանտարկված լրագրողների թիվն աշխարհում կազմել  է 251։ Նրանց կեսից ավելին ընդդիմադիր լրագրողներ են, որոնք գտնվում են Թուրքիայի, Չինաստանի և Եգիպտոսի բանտերում։

Զեկույցի համաձայն՝ ամենաշատ ազատազրկված լրագրողներ ունեցող երկրների ցանկում առաջատարները արդեն երրորդ տարին  անփոփոխ են։

Մամուլի ազատության ամենաանմխիթար վիճակն արձանագրվել է Թուրքիայում, որտեղ պետության դեմ գործելու մեղադրանքով բանտարկված է առնվազն 68 լրագրող։ Եգիպտոսում անազատության մեջ գտնվող լրագրողների թիվը 25 է։

Անցյալ տարի ազատազրկված լրագրողների թիվն աշխարհում հասել էր ռեկորդային մակարդակի՝ 272-ի։ 2018թ․ այս ցուցանիշը 8 տոկոսով նվազել է։ Սակայն հրապարակված այդ թիվը չի ընդգրկում կորած կամ ոչ պետական կառույցների կողմից առևանգված լրագրողներին։

Մինչդեռ, ըստ զեկույցի, մասնավորապես Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում անհետ կորած կամ զինյալների ձեռքն ընկած տասնյակ լրագրողներ կան։