Քննարկվել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ընթացքը և անդրադարձել համագործակցության ընդլայնման հնարավորություններին: 

--00--ԱԹ