Ուկրաինայում վթարի է ենթարկվել բազմաթիրախային կործանիչ․ օդաչուն զոհվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ուկրաինայում վթարի է ենթարկվել Սու-27 կործանիչը: Այս մասին տեղեկացնում է КорреспонденТ.net-ը։

Աղբյուրի փոխանցմամբ վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ պլանային թռիչքներ էր իրականացնում։  

Բազմաթիրախային Սու-27 կործանիչը վայրէջք կատարելիս ընկել է, օդաչուն զոհվել է՝ հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։