ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դատապարտում է ազատ խոսքի սահմանափփակմանն ուղղված ցանկացած արարք։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Դատապարտում եմ ցանկացած արարք, որը կբերի ազատ խոսքի սահմանափակմանը, որն ուղղված է ԶԼՄ-ներին լռեցնելուն, վախեցնելուն։ Պատրաստ ենք ցանկացած նման դեպքում կանգնել մեր ԶԼՄ-ների կողքին և օրենքով տրված լիազորություններով պաշտպանել ձեզ բոլորիդ»,- ասել է նա։
Վանեցյանն այդ կերպ անդրադարձել է քննչական կոմիտեի՝ Yerevan.today-ի և ոստիկանության՝ news.am-ի խմբագրություններ կատարած այցերին։