Ադրբեջանի տարածքում 3 բալանոց երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

երկրաշարժ

Մարտի 23-ին ժամը 07:08-ին Ադրբեջանի Ղազախ կայարանից 41 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի՝ երկրաշարժի օջախը գտնվել է 17 կմ խորության վրա:

Ցնցումները եղել են 3 բալ ուժգնությամբ:

--00—ԼՄ