Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը քննել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները ընտրությունների ժամանակ արձանագրած ընտրախախտումների մասին:

Դրանք հիմնականում վերաբերել են ընտրատեղամասում քաղաքական ուժերից մեկի վստահված անձանց սահմանված թվից շատ լինելուն, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը ընտրական հանձնաժողով պարկին կից չներկայացնելուն և նաև պարկը բաց վիճակում տեղափոխելուն:

Հանձնաժողովը դիտարկել է ներկայացված ապացույցները, դիտել նաև ներակայացված տեսանյութերը:

Արդյունքում ԿԸՀ-ն մերժել է ՀԿ-ների դիմումները: