Բրյուսելում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շրջանակում 50 մարդ է ձերբակալվել 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Բրյուսելում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շրջանակում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ իրավապահները կարգազանցներին ձերբակալել են Լյուսեմբուրգի հրապարակում, որը մոտ է Եվրախորհրդարանի շտաբին, որտեղից էլ «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցները պատրաստվում են շարժվել ԵՄ դիվանագիտական հաստատությունների թաղամաս:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառով ձերբակալվել էր ավելի քան 450 մարդ: