Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Սիտջես մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Իսպանիայում մեկնարկել է Սիտջես խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 41 երկրների 183 շախմատիստ: Հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը Դմիտրի Անդրեյկինը, Էռեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ: 

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:

Մրցաշարի առաջին տուրում մեր երեք մասնակիցներն էլ հաղթանակներ են տոնել: Այսօր տեղի կունենա մրցաշարի 2-րդ տուրը: