Նուբարաշենի աղբանոցի մոտ բախվել են Volkswagen Passat-ը, ԿԱՄԱԶ-ն ու 06-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 16:30-ի սահմաններում Նուբարաշեն խճուղում՝ Նուբարաշենի աղբանոցի դիմաց բախվել են Volkswagen Passat 35 VN 201 համարանիշի, ԿԱՄԱԶ մակնիշի 07 ՏՕ 256 համարանիշի եւ առանց համարանիշի ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը: