Մոռացե՛ք լիդերի մասին․ ինչ անուն ազգանունն ուզում եք դրեք, չի փրկելու, թիմ է պետք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Հայաստանի ապագան կախված չէ ընտրություններից կամ լիդերից։ Ինչ անուն-ազգանուն ուզում եք դրեք, չի կարող փրկիչ դառնալ, թիմ է պետք։ Ոլորտների լրջագույն մասնագետները պետք է կարողանան միաբանվել և համակարգված լուծումներ տալ։ Սա է միակ փրկությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Մեր նպատակը վաղվա Հայաստանն է, ոչ թե ընտրությունը, որովհետև դրանից հետո նորից կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու, նորից քավության նոխազ փնտրելու։ Ինձ համար այդ Հայաստանը շատ ավելի կարևոր է, քան՝ ով է պաշտոնավարում։ Եթե Փաշինյանը չլինի այս պահին, եթե ինքնակամ գնա և հանձնի կառավարությունը որևէ ուժի կամ ժամանակավոր կառավարությանը, նրանք գիտե՞ն՝ ինչ պետք է անեն։ Սա է հարցերի հարցը։ 

Մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ «ինչպիսի լիդեր ունենալ» հարցը պետք է դուրս գա։  Ինչու՞, որովհետև թիմային աշխատանք է հարկավոր։ Մոռացե՛ք լիդերը։ Չկա այն խարիզմատիկ լիդերը, որին մարդիկ սովոր են տեսնել։ Դա միֆ է այսօրվա Հայաստանում։ Իրականում, եթե ամենավառ արտահայտված լիդերն էլ լինի, ինքը ոչինչ է առանց թիմի, որովհետև ամբողջն ավերվել է»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ