Կոմիտասի պողոտայի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

լուսացույց

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մարտի 25-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում Կոմիտասի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի
աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

--00—ՄՀ