Էմին Երիցյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

Էմին Երիցյան

Ստրասբուրգում մարտի 23-24-ին անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) 40-րդ լիագումար նստաշրջանը:

Նստաշրջանի առաջին օրը Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ, Փարաքար համայնքի ավագանու անդամ Էմին Երիցյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի փոխնախագահ։

Էմին Երիցյանը ԵԽ Կոնգրեսի գործող փոխնախագահներից էր և նախկինում այդ պաշտոնում ընտրվել է մի քանի անգամ։ Այս մասին հայտնում է Հայաստանի համայնքների միությունը։

--00—ՄՀ