ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ համացանցում կեղծիքի են դիմում ու տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի միջոցով կեղծիքի են դիմում ու տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։
Կեղծարարաները օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելություն են ստանում նկարներին։
Նրանք կարող են անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց գումար փորձել կորզել։
✅Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց։
✅Օգտագործեք բարդ գաղտնաբառ։
✅Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում։
✅Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ։
✅Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանախարհով գումար վաստակել»,-նշվում է հայտարարությունում։
--00—ԼՄ