Ձայնագրություն. ի՞նչ էր անում Աննա Հակոբյանը հրամանատարական կետում. Չախոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարում է, թե Աննան Հակոբյանը հրամանատարական գաղտնի կետում գտնվելու  ոչ մի իրավունք չուներ և եթե Փաշինյանի իշխանությանը գնվելիք սպառազինության ցանկը չփոխեր, հնարավոր է, պատերազմը հաղթեինք։ Ձայնագրությունը տարածել է Mediaport տելեգրամյան ալիքը։ 

Համացանցում հայտնվել է Ն. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ձայնային հաղորդագրությունը։

«Ինձ էլ է հետաքրքիր՝ ինչ կարգավիճակով էր Աննա Հակոբյանը հրամանատարական կետում։ Հակոբյան Աննան ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի ու ինչ իրավունքով է հայտնվել  հրամանատարական կետում, ոնց Դուք եք նշում՝ հույժ գաղտնի  քարտեզների դիմաց, այդ հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում։ Միայն էդ չի, այնտեղ բազմաթիվ հարցեր կան»,-ասում է Չախոյանը։

Նա նշում է, որ 2016-ին ԱԹՍ-ներով մեծ վնաս հասցրեցին մեզ և ապրիլյանից հետո գնվելիք  սպառազինությունների ցանկը ուրիշ  է եղել, իսկ 2018-ին այդ ցանկը նորից փոխվել է։

«Նույն ՍՈւ 30-երը ձեռք է բերվել բայց մարտական գլխիկ չկա, այդ դեպքում ինչի համար են դրանք»,-ասում է  Չախոյանը:

--00—ՄՀ