Մեսին ռեկորդ է սահմանել․ 2018 թվականին հարձակվողի գոլերի թիվը հասել է 50-ի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի` «Լևանտեի» հետ խաղում (5:0) հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ 2018 թվականի  գոլերի թիվը հասցնելով 50-ի, սահմանելով ռեկորդային ցուցանիշ:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Մեսսին Իսպանիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել, դարձել 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Չեմպիոնների լիգայում հարձակվողը մասնակցել է 4 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: