Արցախում քննարկվել են պատերազմում քաղաքացիների գույքի կորուստների փոխհատուցման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին պատերազմի ընթացքում քաղաքացիների ունեցած անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցման հարցերի քննարկման նպատակով, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, կորուստների ծավալները շատ մեծ են, և այս առումով քաղաքացիների ակնկալիքները պետք է ձևավորվեն պետության հնարավորություններին համահունչ:

Նախագահը հանձնարարել է պետական լիազոր գերատեսչությունների ղեկավարներին մեկ անգամ ևս հստակեցնել քաղաքացիների կրած գույքային վնասները և վերջնական տեսքի բերել փոխհատուցման եղանակներին վերաբերող առաջարկները:

 --00—ՄՀ