ՊԲ զինծառայողը հրազենային վիրավում է ստացել․ կատարվում է քննություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999 թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: