Եվրոպայի առաջնության մասնակիցների նախնական ցուցակում 15 հայ ծանրորդ կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

ծանրորդ

Ապրիլի 3-11-ը Մոսկվայում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է մրցաշարին մասնակցող ծանրորդների նախնական ցուցակն ու երկամարտի նախնական հայտերը:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները նախնական ցուցակում ներկայացված են 15 մարզիկներով՝ Ռաֆիկ Հարությունյան և Կարեն Մարգարյան (81 կգ քաշային կարգ, նախնական հայտերը՝ 350 կգ), Կարեն Ավագյան և Անդրանիկ Կարապետյան (89 կգ, նախական հայտերը՝ 370 կգ), Հակոբ Մկրտչյան և Դավիթ Հովհաննիսյան (96 կգ, նախնական հայտերը՝ 370 կգ, Սամվել Գասպարյան և Արսեն Մարտիրոսյան (102 կգ, նախնական հայտերը՝ 380 կգ), Սիմոն Մարտրոսյան (109 կգ, նախնական հայտը՝ 440 կգ), Գոռ Մինասյան և Վարազդատ Լալայան (գերծանր քաշային կարգ, նախնական հայտերը՝ 450 կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ, նախնական հայտը՝ 220 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ, նախնական հայտը՝ 230 կգ), Տաթև Հակոբյան (89 կգ, նախնական հայտը՝ 240 կգ) և Արփինե Դալալյան (գերծանր քաշային կարգ, նախնական հայտը՝ 240 կգ):

Նշենք, որ ցուցակը վերջնական չէ և կարող է փոփոխությունների ենթարկվել: Մասնավորապես, տղամարդկանց և կանանց մրցաշարերում յուրաքանչյուր երկրից կարող է 10 մարզիկ հանդես գալ, իսկ տղամարդկանց հավաքականի նախնական ցուցակում 11 մարզիկի անուն է նշված (Կարեն Մարգարյանը նշված է որպես պահեստային): Վերջնական կազմը ֆեդերացիաները հաստատելու են ապրիլի 1-ին՝ Մոսկվայում:

--00—ՄՀ