Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

․

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները մարտի 24-ին հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածու Հրայր Մարգարյանի հետ:

Հանդիպումների ընթացքում թեկնածուն խոսել է կենսագրական տվյալների, աշխատանքային գործունեության , մասնագիտական փորձի մասին և վստահեցրել, որ ընտրվելու պարագայում կցուցաբերի անկողմնակալ վերաբերմունք և  կարդարացնի ընտրողների սպասելիքները:

Հրայր Մարգարյանը պարզաբանումներ  է տվել  պատգամավորների հարցադրումներին:

Մարտի 25-ին՝ ժամը 10:00-10:30,  կշարունակվեն Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հանդիպումները «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» խմբակցությունների հետ:

--00--ԱՀ