Մինչ մի մասն ընտրության «տասովկա» է անում, կապիտուլյանտը թրքահաճո օրակարգերն է առաջ տալիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Շարմազանով

Մինչ մի մասն ընտրության «տասովկա» է անում, կապիտուլյանտը խորհրդարանում թրքահաճո օրակարգերն է առաջ տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Քանի դեռ մանդատը, պաշտոնը, փողը պահպանելու կամ կիսելու համար կռիվն ավելի առաջնային է, քան պետության ու ազգային շահերի պաշտպանությունը՝ ականատեսն ենք լինելու Էրդողանի ու Ալիեւի օրակարգերով շարժվող «պետության»։

Դրա վառ ապացույցն էր խորհրդարանում կապիտուլյանտի հերթական անհեթեթությունների բենեֆիսը։

Այս ամենում միգուգե կա նաեւ իմ մեղքի բաժինը, բայց արթնացեք, ամոթ է։

Մինչ մի մասն ընտրության «տասովկա» է անում, կապիտուլյանտը խորհրդարանում թրքահաճո օրակարգերն է առաջ տալիս։

--00--ԱՀ