Արագածոտնի մարզում հորդ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Հորդ անձրևն այսօր ջրհեղեղի պատճառ է դարձել Արագածոտնի մարզում: Ապարան քաղաքում, Ռյա Թազա և Քուչակ գյուղերում ջուրը լցվել է բնակելի տները:

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նշված բնակավայրերում սելավտարերը խցանվել են, ինչի հետևանքով էլ անձրևաջրերը լցվել են տները։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ անձրևաջրերը լցվել են Շահումյան 22-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկը, մոտակա տան նկուղը և հյուրասենյակը, Զ․ Դարյան փողոցում գտնվող տներից մեկը, Ռյա Թազա գյուղում գտնվող տներից մեկի բակն ու Քուչակ գյուղի 7-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղը։

Փրկարարները մաքրել են սելավատարերը, դադարեցրել անձրևաջրերի հոսքը, փոխել ջրի հունն ու կանխել տների հետագա հեղեղումը։

--00--ԱՀ