Կառավարությունը 24,7 մլն դրամով վաճառքի կհանի ԱԱԾ-ին կցված LEXUS մակնիշի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News  

Լեքսուս

Կառավարությունը աճուրդի է հանել ՀՀ ԱԱԾ-ին կցված «LEXUS LX 570» (ԼԵՔՍՈՒԶ LX 570) մակնիշի, 132 UU 01 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում:

2020 թ․-ի դեկտեմբերի 18-ի դրությամբ ավտոմեքենայի գնահատված արժեքը կազմել է 24 707 000 ՀՀ դրամ:

Ավտոմեքենայի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, այսինքն՝ 24,7 մլն դրամ։

--00—ՄՀ