Սյունիքում խոշոր վթարից հետո հիվանդանոց տեղափոխված ոստիկանը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 16-ին, հիվանդանոցում մահացել է ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայող՝ 43-ամյա Գուրգեն Թումանյանը, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 2-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով, հաղորդում է Shamshyna.com-ը: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում. ժամը 12:10-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել էին Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի եւ Opel Astra մակնիշի 35 OG 869 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Վիրավորներից 2-ը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներ են, իսկ 3-ի վիճակն էլ բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր: Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են. Opel Astra մակնիշի 35 ՕG 869 համարանիշի ավտոմեքենան վարել է 38-ամյա Արամ Խ.-ն, իսկ Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի ավտոմեքենան վարել է 24-ամյա Գրիշա Հ.-ն: Վթարի հետեւանքով Սիսիանի տարածքի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 2 վարորդները եւ Արամ Խ.-ի ուղեւորներ  61-ամյա Նազիկ Ս.-ն, 86-ամյա Արեւհատ Զ.-ն, Գրիշա Հ.-ի ուղեւոր  43-ամյա Գուրգեն Թումանյանը: