ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը դատապարտում է Մեխակավանի հայկական եկեղեցու «անհետանալու» փաստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նկար

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը Twitter-ում անդրադարձել է Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու «անհետանալու» փաստին։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես բացահայտել է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջությամբ անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում:

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով: «Անհետացած» հայկական եկեղեցին նախևառաջ վանդալիզմի զոհ է»,- նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ