Ավարտում ենք փաստաթղթի պատրաստումը, ըստ որի՝ Հայաստանում օտարերկրյա ուժեր չեն լինի․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում անդրադարձել է Երևանի և Մոսկվայի կողմից կնքվող փաստաթղթին, ըստ որի՝ երաշխավորվելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։ 

«Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա ուժեր չեն լինելու, և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ սպառնալիքի կամ ռիսկի բացակայության երաշխավորության տեսանկյունից», - ասել է Սերգեյ Լավրովը: