Բակո Սահակյանն ԱԻՆ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գեներալ Լևոն Մնացականյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Այս մասին տեղեկացնում են ԱԻ պետական ծառայության լրատվական ծառայությունից։ 

Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշել է, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում:

Հիշեցնենք, որ օրերս գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել էր ՊԲ հրամանատարի պաշտոնից։ Նոր հրամանատար էր նշանակվել Կարեն Աբրահամյանը։