Քոչարյանին սրբագրեց ու մաքրագրեց գործող իշխանությունը, նրանք են զբաղվում Քոչարյանի PR-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Նախկինների ռեյթինգային թեկնածուների կողքին իշխանականները պարտվելու են։ Սա է պատճառը, որ իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Հռետոր Փաշինյանը մրցակից չունի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորի կարծիքով՝ ընդդիմադիր հիմնական բևեռը Քոչարյանի շուրջ է հավաքված լինելու։
«Նրան սրբագրեց ու մաքրագրեց գործող իշխանությունը, այսօր նրանք են զբաղվում Քոչարյանի փիառով»,- ասել է Թովմասյանը։

Նա վստահ է, որ հանրությունը չի կարող պարտված իշխանությանը կրկին պատվիրակել առաջնորդի դերը։ Դա, ըստ նրա, նոնսենս կլինի։

Քաղաքական որևէ թիմի հետ համագործակցության, կառավարության անդամների՝ իշխող խմբակցությունից դուրս եկած պատգամավորների նկատմամբ ճնշումների, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և այլ հարցերի վերաբերյալ մանրամասները՝ ստորև բերվող տեսանյութում։

--0--ԿԿ