Ուղիղ 29 տարի առաջ ստեղծվեց Պաշտպանության կոմիտե, որը հակառակորդին պարտադրեց իր կամքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

նկար

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուղիղ 29 տարի առաջ՝ 1992 թ. մարտի 26-ին, ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց Պաշտպանության կոմիտե, որն ավելի ուշ վերանվանվեց Ինքնապաշտպանության ուժերի կոմիտե: Կառույցի ղեկավար նշանակվեց Սերժ Ազատի Սարգսյանը: Կոմիտեն ձևավորվեց պատմական մի այնպիսի ժամանակահատվածում, երբ Արցախը ոչ միայն գտնվում էր շրջափակման օղակի մեջ, այլև հանրապետության տարածքում եղած ադրբեջանաբնակ գյուղերը վեր էին ածվել ռազմական հենակետերի և ամենօրյա ռեժիմով հրետանային ու հրաձգային զինագեսակներից կրակի տակ էին պահում մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից խաղաղ բնակավայրերը:

Այդ կառույցի ձևավորման արդյունքում Արցախն աստիճանաբար ապահովեց ոչ միայն իր պաշտպանությունը ներսից ու դրսից, այլև ժամանակ հետո հակառակորդին պարտադրեց իր կամքը... Իսկ դա հնարավոր եղավ, քանի որ մարտնչող ու հերոս ժողովրդին առաջնորդում էին անհատներ, որոնք չնայած մասնագիտությամբ զինվորականներ չէին, բայց գիտեին, թե ինչպես պետք է պաշտպանել Հայրենիքը և հասնել հաղթանակի:

Ցավալի է, որ այսօր այդ անհատներին թիրախավորում են նրանք, ովքեր ժամանակին ոչ միայն խուսափում էին Հայրենիք պաշտպանելուց, այլև այդ հաղթանակից 24 տարի անց տվել են Հայրենիքի մեծ մասը»:

--00—ԼՄ