Երևանում նոյեմբերի 23-ից 29-ը ծնվել է ևս 373 երեխա՝ 181 տղա, 192 աղջիկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ծննդատներից մեկի լուսանկարը, որտեղ նորածին երեխաները Ձմեռ պապի հագուստներով են և տեղեկացրել, որ Երևան քաղաքում սույն թվականի նոյեմբերի 23-ից 29-ը ծնվել է ևս 373 երեխա՝ 181 տղա, 192 աղջիկ:

Կամսար Բաբինյանը նաև մեջբերել է Ժան դը Լաբրյուերի խոսքերը. «Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք (որ մեր հետ երբեք չի լինում) վայելում են ներկան»: