1000+ հիմնադրամը մշակել է դիմումի ձևանմուշ ընտանիքում անհատ բացակայող ունեցողների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

բանակ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը մշակել է դիմումի ձևանմուշ ընտանիքում անհետ կորած անձ ունեցողների համար, որը կարող է ուղենշային լինել  քաղաքացուն անհետ կորած ճանաչելուն ուղղված գործընթացը սկսելու համար։ Այս մասին հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։

Համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում, կարելի է դիմել դատարան սահմանված կարգով անհետ բացակայող ճանաչելու համար։

Ձևանմուշն ունի ընդամենը ուղղորդող նշանակություն՝ յուրաքանչյուր դեպքով դիմումի ձևանմուշն օգտագործելիս պետք է անդրադառնալ և լրացնել տվյալ զինծառայողի հետ կապված փաստական տեղեկությունները։

Հիմնադրամի պոտենցիալ շահառուներին իրավական խնդիրների դեպքում անվճար  աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը (հեռ. +374 10 600 713)։

Դիմումի ձևանմուշը կարող եք ներբեռնել Հիմնադրամի կայքից։   

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

--00—ՄՀ