Ինչ էր իրականում ակնարկում Լուկաշենկոն հայկական կողմին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Վերացարկվելով Լուկաշենկոյի երեկվա հայտարարության զգայական-վիրավորական կոնտեքստից՝ պետք է նշել մի քանի իրողություն։

Նախ՝ երբ նա նշում է, թե իբրև Նազարբաևը կանոնադրության հիմքով ասում է, թե գլխավոր քարտուղար կարող է նշանակվել նաև առանց ՀՀ-ի կողմ դիրքորոշման, ապա նա սխալվում է, քանի որ գլխավոր քարտուղարի նշանակումը կազմակերպության հիմնարար, կառավարկան-կազմակերպչական հարց է, ու այդտեղ կոնսենսուսը պարտադիր է: Դաշինքի անդամ որևէ երկիր չի կարող դեմ քվերակել միջին ինչ-որ չինովնիկի, որը հետագայում ընտրվելու ու նաև «կառավարելու» է այդ երկիրը դաշինքի ֆորմատում:

Երկրորդ.  իհարկե, ՀԱՊԿ կանոնադրությունը չի բացառում, որ որոշ դեպքերում որոշումները կարող են ընդունվել առանց կոնսենսուսի: Սա այն դեպքն է, որբ անդամներից մեկը կարող է ձեռնպահ մնալ, ու որոշումը ընդունվի:

Այս դեպքում տեղին է հիշել «Ուզբեկստանի քեյսը», որը, լինելով ՀԱՊԿ անդամ-երկիր, չէր մասնակցում տեղեկատավական անվտանգության ռազմավարության մշակման մի շարք հանդիպումների, ավելին, սաբոտաժի էր ենթարկում որոշները, չէր մասնակցում զորավարժությունների, կազմակերպչական-խորհրդատավական մի շարք գործողություններին: Այս ամենի արդյունքում, կարծեմ, հենց նույն Նազարբաևն առաջարկեց ուզբեկներին դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Ի դեպ, Իսլամ Քարիմովը ՀԱՊԿ նիստերի ժամանակ աչքի էր ընկնում կոլեգաների ու կազմակերպության սուր քննադատությամբ:

Այն տրամաբանությունը, որ առաջարկում է Լուկաշենկոն, հանգում է այս քեյսին: Իրականում, սակայն, ինքն էլ գիտի, որ գլխավոր քարտուղարի հարցը կազմակերպության կառավարման, հետևաբար, առանցքային հարց է, ու նման գործելաոճը կիրառելի չէ այս դեպքում... 

Իրականում, նա այս կերպ ՀՀ-ին երկու ճանապարհ է ցույց տալիս....

Կա՛մ դուք պետք է կողմ քվերակեք՝ կուլ տալով այն ամենը, ինչ եղավ, կա՛մ՝ երևի, անելիք չունեք այս կազմակերպությունում...

Ոողղակի, պետք չէր շտապել Խաչատուրովի ու մնացած մասերով...

Հ.Գ.- Իսկ Լուկաշենկոյին պետք է պատասխանել... Մնաց որոշեք, թե ինչպես...

Իսկ ընդհանուր՝ շատ վատ է....

Ալեն Ղևոնդյան