Օնիկ Գասպարյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

հասարակական

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանի կողմից Դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ 

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնանկության հարցով դիմել էր Վարչական դատարան, իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից։

Գասպարյանի փաստաբանը հայտարարել էր, որ դատախազություն հաղորդում են ներկայացնելու:

--0--ԿԿ