Թուրքիայում դատարանը հրապարակել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Դինք

Թուրք նախկին բարձրաստիճան երեք ոստիկաններ ցմահ ազատազրկման են դատապարտվել «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` հղում անելով Անադոլու գործակալությանը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Դինքի սպանությանը մասնակից է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, մեղադրանք է առաջադրված եղել նաև անձամբ իրեն` Գյուլենին, որ բնակվում է ԱՄՆ-ում:

Դատարանը Դինքի սպանության նախապատրաստման հարցում մեղավոր է ճանաչել և ցմահ ազատազրկման դատապարտել Ռամազան Աքյուրեքին, Ալի Ֆուաթ Յըլմազերին և Մուհարեմ Դեմիրքալեին:  Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման, 10 տարով կազատազրկվի լրագրող Էրջան Գյունը:

Նշենք, որ այս գործով անցնում էր 176 մեղադրյալ, այդ թվում` նախկին դատախազ Զեքերիա Օզը, լրագրողներ, նախկին ոստիկաններ և ժանդարմերիայի ներկայացուցիչներ:

Որոշ մեղադրյալներ արդարացվել են:

--00--ԱԹ