300.1 հոդվածը, որով մեղադրվում է Քոչարյանը, ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ՍԴ դատարանի նախագահ Արման Դիլանյանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշումը:

Ըստ այդմ՝ քննելով Ռոբերտ Քոչարյանի և ընդհանուր իրավասության դատարանի դիումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300․1 հոդվածի սահմանադրականության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, ՍԴ-ն որոշել է՝ ՀՀ ՔՕ 300․1 հոդվածը ճանաչել սահմնադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Արման Դիլանյանը նաև հայտնեց, որ սույն գործով դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։

--00—ԼՄ