Քոչարյանի, Օհանյանի և մյուսների նկատմամբ քրհետապնդման պատճառը կույր վրեժն է. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Մեժլումյան

Փաստաբան Կարեն Մեժլումյանը, ով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրյալներից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանն է, ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով ՍԴ այսօր կայացրած որոշմանը.

«Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչեց Քրեական օրենսգրքի այն նորմը (300.1 հոդված), որին հետադարձ ուժ տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հպատակված և իր սպասարկու դատախազների, քննիչների ու դատավորների հետ կիրառել ու շարունակում էին կիրառել Հանրապետության երկրորդ նախագահի, պաշտպանության նախարարի, փոխվարչապետի ու գլխավոր շտաբի պետի նկատմամբ՝ նրանց ենթարկելով ապօրինի քրեական հետապնդման։ 

Այն, թե Հայաստանն ու Արցախը, մեր ժողովուրդը որքան վնաս կրեց այդ ապօրինի հետապնդումից, դեռ հնարավոր չէ ամբողջությամբ պատկերացնել, բայց փաստ է, որ դրա պատճառը մեկն է. մի անձի հիվանդագին երևակայությունն ու չհիմնավորված, կույր վրեժի ձգտումը։ Նաև՝ դրա սպասարկուների առկայությունը»։

--00--ԱԹ