Ապակայունացում կլինի այնքան, քանի դեռ աշխարհակարգի փլուզման և նորի փնտրտուքի գործընթացն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Միշտ կարելի է դիտարկել ընտրությունները տեղափոխելու կամ հետաձգելու տարբերակը, որի համար կարող են նշանակություն ունենալ ոչ միայն Հայաստանի ներքաղաքական զարգացումները։ Մենք գտնվում ենք բավականին բարդ արտաքին միջավայրում և գիտենք, որ ՀՀ-ի և Արցախի համար էական ռեգիոնալ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Մենք գտնվում ենք Արևմուտք-ՌԴ դիմակայության շրջափուլում, ինչը կարող է նոր իրողություններ բերել։ Քանի դեռ աշխարհակարգի փլուզման և նորի փնտրտուքի գործընթացն է, մենք միշտ լինելու ենք ապակայունացման ռեժիմում, որի դիմադրողականության ռեսուրսը պետք է լինեն քաղաքական ուժերի որակները, իսկ այսօրվա պատկերը հուսադրող չէ»,-նկատել է նա։

Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ Բադալյանն ասել է, որ ՀՀ-ում ներքաղաքական պրոցեսը կոնսենսուսի տրամաբանության մեջ է։ 

«Ընտրություններում հանրությանը հետաքրքրելու են կայունության երաշխիքները։ Մարդիկ փորձելու են տեսնել, թե որ ուժն է տալու սա կամ ով ավելի լավ կհամոզի, որ կարող է տալ այդ երաշխիքները»,- ասել է նա։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ