Փաշինյանը սիրված է նաև երեխաների կողմից, իրենց ղեկավարին տեսնելով, գնացել են ողջունելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանի կարծիքով՝ շատ քաղաքացիներ դեմ են ընտրություններին, քանի որ համարում են, որ վստահության քվեն գործող իշխանությանը դեռևս 2018-ին են տվել։

Այդուհանդերձ, ըստ պատգամավորի, հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրությունները կհանգուցալուծեն երկրում ստեղծված իրավիճակը:

24News-ի հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, որ իշխանությունը կարող է կամայականորեն չեղարկել ընտրությունները, նշեց՝ իրենք պատասխանատու են իրենց ցանկացած խոսքի համար:

Խոսելով այն մասին, որ օրերս Արագածոտնի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև մանուկներ՝ պատգամավորը պնդեց, որ երեխաներն ինքնակամ են հավաքվել: «Փաշինյանը սիրված է նաև երեխաների կողմից, նրանք, իրենց ղեկավարին տեսնելով, գնացել են ողջունելու: Երեխաներն առավոտից իրիկուն գոռում են «Նիկոլ վարչապետ», հանդիպման գնալու մեջ վատ բան չեմ տեսնում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ