Առաջնորդի այս տեսակն է Հայրենիք կառուցում. Սենոր Հասրաթյան՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

սենոր

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78, 79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմնանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից...»

Հ. գ. - Պայքարող առաջնորդի տեսակը հենց այսպիսին պետք է լինի՝ գնալ մինչև վերջ, եթե երկրի ներսում է, ապա օրենքով, եթե դրսում է՝ դիվանագիտությամբ, իսկ երբ պատերազմ է, զորավարի վճռականությամբ... Ահա հենց այս որակների շնորհիվ էլ ժամանակին Հայն ունեցել է հաջողություն թե՜ ներսում, թե՜ դրսում... Առաջնորդի այս տեսակն է Հայրենիք կառուցում և, ոչ երբեք հերյուրանքներով ու շահարկումներով աթոռ գրաված պատահականությունը...»:

--00--ԱՀ