Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: