Արցախի պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 17-ից պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ստուգումներն իրականացնում են պաշտպանության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովները: Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները:

Ամփոփիչ ստուգումների նպատակն է մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար:

Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը: