Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից ապօրինաբար 2 բարդի է հատվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից անտառից ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ժամը 17.00-ին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սմբատ Մ.-ին և 1979 թ. ծնված Հրաչյա Հ.-ին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 16.30-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից ապօրինի հատել են 2 բարդի:

Կատարվում է քննություն: