Քաղաքացիների անտարբերությունը COVID-19-ի հանդեպ հանգեցրել է վարակման դեպքերի աճին. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

4

«Պայքար COVID-19-ի դեմ. զգոնության անկում». առողջապահության նախարարությունը  տեսանյութ է հրապարակել հետևյալ գրառմամբ, որում կորոնավիրուսով վարակվածները պատմում են հիվանդության ընթացքի, բարդությունների և վարկման մասին: 

Ռեպորտաժը զգոնության կոչ է: Վարակվածների թիվը երկրում վերջին օրերին կտրուկ ավելացել է: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները վարակի կանոնները պահելու կոչ են անում:

Ըստ մասնագետների՝ քաղաքացիների անտարբերությունը COVID-19-ի հանդեպ հանգեցրել է վարակման դեպքերի աճին: Նրանք և կորոնավիրուսով վարակվածները հանրության զգոնության կոչ են անում՝ հորդորելով կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել վարակի անվտանգության կանոնները:

--00—ԼՄ