Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերը կփոխհատուցի Կառավարությունը՝ 1մլն 386հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվելու է 1 միլիոն 386 հազար դրամ։ Այս մասին հրահանգը տրվել է ՀՀ վարչապետի որոշումներից մեկով, որ հրապարակվել է կառավարության կայքում։

Ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից։