Netflix-ը գնել է հայ պրոդյուսերի ֆիլմի ցուցադրման իրավունքը

 

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 27,  24News

Նեթֆլիքս

Netflix-ը գնել է ռուսական արկածային «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքը։ Այս մասին կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակների հանձնման արարողության ժամանակ հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանը: Միջոցառման ժամանակ ժապավենը մրցանակ է ստացել որպես տարվա լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Kinometro կայքը:

Մինասբեկյանը նշել է, որ «Արծաթե չմուշկներ» ֆիլմն ամբողջ աշխարհում կթողարկվի «Netflix Originals»՝ «Netflix-ի օրիգինալ ֆիլմ» ապրանքանիշի ներքո: Սա նշանակում է, որ ֆիլմը կթարգմանվի աշխարհի մի քանի տասնյակ լեզուներով։

Սա ռուսական առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է, որը կթողարկվի «Netflix Originals» ապրանքանիշի ներքո։ Գործարքի արժեքն անհայտ է:

 --00—ՄՀ