Արփինե Հովհաննիսյանի բացատրության հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանի բացատրության հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին հրավիրվել էր Կենտրոնի ոստիկանություն՝ համացանցում իր հասցեին հնչած սպառնալիքների առնչությամբ բացատրություն տալու:

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ոստիկանություն էի հրավիրվել ինձ ուղղված սպառնալիքի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու: Ամեն ինչ նորմալ է: Քաղաքական ընթացքը շարունակվում է»: