Հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին ապատեղեկատվություն է տարածվում․ Չոբանյան

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 28,  24News 

Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Սիրելի բարեկամներ, հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում՝ Տավուշի մարզում իբր հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին, ավելին, իբր ես եմ հայտարարել այդ մասին։

ՀԻՇԵՔ` Մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ, որտեղ ցանկացած վրիպումը (առավել ևս տարածումը) օգնություն է մեր թշնամիներին։

Խնդրում եմ հետևեք այս պարզ կանոններին՝ խուսափելու համար ապատեղեկատվության տարածումից՝

1. Փնտրեք սկզբնաղբյուրը

Անհայտ աղբյուրի տեղեկատվությունը պետք է համարել ապատեղեկատվություն, քանի ճշտումներ չեք արել:

2. Փնտրեք լուսանկարներ և տեսանյութեր Մեր ժամանակներում իրադարձությունները միշտ ունեն ձայնագրություն, եթե չկա, ապա ամենայն հավանականությամբ լուրը կեղծ է:

3. Օգտագործեք որոնում այլ, ավելի վստահելի աղբյուրներում:

4. ԵՐԲԵՔ մի ապավինեք պատահական կայքերին, մի ընդունեք սոցիալական ցանցերը որպես նորությունների միակ արդար աղբյուր:

5. Միշտ ինչ-որ բան տարածելուծ առաջ սպասեք 15 րոպե

Որքան էլ գայթակղիչ է առաջինը «սենսացիա» դնելը, կրկնակի ստուգեք փաստերը, հետևեք նախորդ կետերին, և այնուամենայնիվ սպասեք մի քանի րոպե:

Կամ կարող եք լսել Samvel Martirosyan-ի տեսանյութը»: 

--00—ՄՀ